Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից
Ուշիի ոլորաններում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում ստացած 3 քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ, նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Նրա փոխանցմամբ, կանխատեսվում է, որ վաղը հիվանդասենյակ կտեղափոխվի նաև 3-րդ տուժածը՝ բեռնատարի վարորդը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։