Կոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի

Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում

2026 թվականի վերջին երկու ամիսներին հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 2 մլրդ դրամ հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին։

 

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2026 թվականի պետական բյուջեում և պետական եկամուտների կոմիտեին լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել։

 

Ինչո՞ւ է անհրաժեշտ լրացուցիչ գումար հատկացնել

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի ընթացքում հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսների դիմաց վերադարձվող եկամտային հարկի ծավալներն աճել են։

 

Արդյունքում տարվա ընթացքում վերադարձվելիք գումարների կանխատեսվող ծավալը գերազանցելու է պետական բյուջեով այդ նպատակին նախատեսված ֆինանսավորումը։

 

Որքա՞ն գումար է վերադարձվել 2026 թվականի առաջին երեք եռամսյակներին

 

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2026 թվականի առաջին եռամսյակում հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց վերադարձվել է 26 մլրդ 228.9 մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 25 մլրդ 541 մլն դրամ, իսկ երրորդ եռամսյակում՝ 26 մլրդ 862.4 մլն դրամ։

 

Այսպիսով, առաջին երեք եռամսյակների ընթացքում վերադարձված գումարը կազմել է շուրջ 78.6 մլրդ դրամ։

 

Որքա՞ն գումարի վերադարձ է կանխատեսվում մինչև տարեվերջ

 

Նախորդ տարիների ցուցանիշների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ չորրորդ եռամսյակում վերադարձվող գումարների ծավալը սովորաբար գերազանցում է երրորդ եռամսյակի ցուցանիշը։

 

Մասնավորապես, 2022-2025 թվականներին երրորդ եռամսյակի համեմատ չորրորդ եռամսյակում վերադարձվող գումարներն աճել են համապատասխանաբար 1 մլրդ 50.7 մլն, 950.6 մլն, 1 մլրդ 418.2 մլն և 666.7 մլն դրամով։

 

Այս ցուցանիշների միջինն օգտագործելով՝ 2026 թվականի չորրորդ եռամսյակի համար կանխատեսվել է շուրջ 27 մլրդ 884 մլն դրամի վերադարձ։

 

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ընթացքում վերադարձվող եկամտային հարկի ծավալը կանխատեսվում է շուրջ 106 մլրդ 516.3 մլն դրամ։

 

Որքա՞ն գումար էր նախատեսված պետական բյուջեով

 

2026 թվականի պետական բյուջեով հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձի ծրագրի համար նախատեսվել է 102 մլրդ 156.8 մլն դրամ։

 

Սակայն վերադարձի կանխատեսվող ծավալը գերազանցում է այդ գումարը։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է լրացուցիչ 4.4 մլրդ դրամ։

 

Դրանից 2.4 մլրդ դրամն արդեն հատկացվել է՝ հոկտեմբեր ամսվա ֆինանսավորման պահանջն ամբողջությամբ բավարարելու նպատակով։

 

Ինչի՞ համար է հատկացվելու լրացուցիչ 2 մլրդ դրամը

 

Նախագծով առաջարկվում է հատկացնել ևս 2 մլրդ դրամ՝ 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերադարձի ենթակա գումարների վճարումն ապահովելու համար։

 

Նպատակն է մինչև տարեվերջ կատարել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունները և կանխել եկամտային հարկի վերադարձի գործընթացի ընդհատումները։

 

Ո՞ւմ է վերաբերում եկամտային հարկի վերադարձը

 

Նախագծի ակնկալվող արդյունքը հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի վերադարձի գործընթացի պատշաճ իրականացումն է։

 

Գործընթացն իրականացվում է Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում։

 

Նախագիծը մշակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- տեղեկացնում է կայքը։

Կոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը»Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համարՆոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգաԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. ՔուշներՆոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակիցՀիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսումԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթԱդրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնիՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետՀանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՄարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվիՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորՅուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեցԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվելՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ինԻրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասինUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումըԵրևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԶելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալըՔննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԱրարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՊենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնումՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԲրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտովՈւկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրաԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ինԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծՀ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ
Ամենադիտված