Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը ոչ միայն ռազմավարական պարտության է մատնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մարտի դաշտում, այլև ազդել է ԱՄՆ-ի Կոնգրեսում ընտրությունների արդյունքների վրա։
«Իրանի ժողովուրդը Թրամփին ռազմավարական պարտության է մատնել մարտի դաշտում և Հորմուզի նեղուցում, ինչպես նաև քաղաքական պարտություն է հասցրել Վաշինգտոնում», – Ռեզային գրել է X սոցիալական ցանցում։
Նա նախազգուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով առճակատման մեջ կմտնի Իրանի հետ, կվճարի դրա համար։
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստացել երկու պալատներում։