Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ քննարկելու նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զրույցի ընթացքում քննարկվել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների նախապատրաստումը և Բրյուսելում ընթացող Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի տեխնիկական խմբերի խորհրդակցությունները։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտարարել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները վերսկսելու Մոսկվայի պատրաստակամության մասին։