ՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»

Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ

Կառավարությունն առաջարկում է հաստատել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագծով նախատեսվում է ավագ սերնդի քաղաքացիներին հնարավորություն տալ զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները, մշակելու գործարար ծրագրեր և դրանց իրականացման համար ստանալու մինչև 2 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում

Ծրագրի շահառու կարող են դառնալ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն կամ ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության պայմանագրի կնքումը գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել իրավաբանական անձի հիմնադրի կամ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

  • ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում ներգրավել առնվազն 400 քաղաքացու,
  • կրթական ծրագիրն ավարտած և առնվազն 60 տոկոս գնահատական ստացած մասնակիցներին տրամադրել 12 ամիս վավեր հավաստագիր,
  • մեկ շահառուի համար տրամադրել մինչև 2 միլիոն դրամ աջակցություն,
  • ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 200 շահառուի։

Աջակցության համար կարող են դիմել կրթական ծրագիր անցած, գործարար ծրագիր մշակած և համապատասխան հավաստագիր ստացած քաղաքացիները։

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ծրագրին մասնակցող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Գումարը կփոխանցվի շահառուի հատուկ նպատակային հաշվին և կվճարվի անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։

Նախապատվությունը կտրվի սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական և քաղաքային բնակավայրերի դիմողներին։ Միևնույն առաջնահերթության խմբում առավելություն կունենան կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիները։

Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագիրը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի մշակումը պայմանավորված է բնակչության ծերացման միտումներով և ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների ու հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ տարեց քաղաքացիների տնտեսական ակտիվությունը շարունակում է սահմանափակ մնալ՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ և մրցունակության ապահովման դժվարություններով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 63–75 տարեկան կենսաթոշակառուների թիվը 343 հազար 702 է։ Նրանցից 199 հազար 13-ը կանայք են, իսկ 144 հազար 689-ը՝ տղամարդիկ։

Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը 17 հազար 925 է, միայնակ բնակվողներինը՝ 13 հազար 243, տեղահանվածներինը՝ 21 հազար 266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանցը՝ շուրջ 79 հազար 625։

Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ներգրավվածությունը և նպաստել նրանց ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը։Կառավարությունն առաջարկում է հաստատել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագծով նախատեսվում է ավագ սերնդի քաղաքացիներին հնարավորություն տալ զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները, մշակելու գործարար ծրագրեր և դրանց իրականացման համար ստանալու մինչև 2 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում

Ծրագրի շահառու կարող են դառնալ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն կամ ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության պայմանագրի կնքումը գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել իրավաբանական անձի հիմնադրի կամ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

  • ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում ներգրավել առնվազն 400 քաղաքացու,
  • կրթական ծրագիրն ավարտած և առնվազն 60 տոկոս գնահատական ստացած մասնակիցներին տրամադրել 12 ամիս վավեր հավաստագիր,
  • մեկ շահառուի համար տրամադրել մինչև 2 միլիոն դրամ աջակցություն,
  • ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 200 շահառուի։

Աջակցության համար կարող են դիմել կրթական ծրագիր անցած, գործարար ծրագիր մշակած և համապատասխան հավաստագիր ստացած քաղաքացիները։

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ծրագրին մասնակցող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Գումարը կփոխանցվի շահառուի հատուկ նպատակային հաշվին և կվճարվի անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։

Նախապատվությունը կտրվի սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական և քաղաքային բնակավայրերի դիմողներին։ Միևնույն առաջնահերթության խմբում առավելություն կունենան կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիները։

Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագիրը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի մշակումը պայմանավորված է բնակչության ծերացման միտումներով և ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների ու հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ տարեց քաղաքացիների տնտեսական ակտիվությունը շարունակում է սահմանափակ մնալ՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ և մրցունակության ապահովման դժվարություններով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 63–75 տարեկան կենսաթոշակառուների թիվը 343 հազար 702 է։ Նրանցից 199 հազար 13-ը կանայք են, իսկ 144 հազար 689-ը՝ տղամարդիկ։

Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը 17 հազար 925 է, միայնակ բնակվողներինը՝ 13 հազար 243, տեղահանվածներինը՝ 21 հազար 266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանցը՝ շուրջ 79 հազար 625։

Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ներգրավվածությունը և նպաստել նրանց ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը։

Ո՞վ է մշակել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարման շրջանակում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավում ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում, իսկ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 200 շահառուի։

Ակնկալվում է նաև համայնքներում տնտեսական շրջանառության աշխուժացում, նոր աշխատատեղերի կամ ինքնազբաղվածության հնարավորությունների ստեղծում և պահպանում, ինչպես նաև կանանց տնտեսական ակտիվության բարձրացում։

Շահառուները պետք է ապահովեն գործարար ծրագրով նախատեսված գործունեության առնվազն 12-ամսյա շարունակականությունը։ Աջակցության ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների ներկայացման կամ ծրագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում գումարը ենթակա կլինի ամբողջական կամ մասնակի վերադարձման պետական բյուջե։

Ի՞նչ գումար է նախատեսվում հատկացնել

Մեկ շահառուի համար նախատեսված առավելագույն աջակցության չափը 2 միլիոն դրամ է, իսկ շահառուների առավելագույն թիվը՝ 200։

Այսպիսով, ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցության ընդհանուր առավելագույն չափը կկազմի 400 միլիոն դրամ։

Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին։

Կրթական ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվում․ դրանք կկազմակերպվեն միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների կամ այլ դոնոր կառույցների աջակցությամբ։

Նշենք, որ 2027 թվականին նոր դիմումների ընդունում և նոր շահառուների ընտրություն չի նախատեսվում։

Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ինԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծՀ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. ԹրամփՊայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենադիտված