Թուրքական ընդդիմությունը երկրներին խնդրել է հրաժարվել Էրդողանի հետ համագործակցությունից
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ռուսական RT հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակարգի հետ համագործակցությունից:
Յուքսեքդաղն ընդգծել է, որ հակառակ դեպքում կստացվի, որ միջազգային հանրությունը համամասնակից է նրա (Էրդողանի վարչակարգի) արյունալի ու կեղտոտ գործերին:
Յուքսեքդաղի խոսքով՝ պաշտոնական Անկարայի գործընկերները երբեմն աչք են փակում նրա գործողությունների վրա և դրանով իսկ փաստացիորեն աջակցում է նրա հանցանքներին:
«Նրանք Թուրքիայի հետ կապված են տարատեսակ գործընկերային հարաբերություններով ու պայմանավորվածություններով: Նրանք պետք է հրաժարվեն Անկարայի հետ համագործակցությունից»,- ասել է նա: