Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA
Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ծովային ականների վրա, ևս երկու նավ կալանվել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
Կորպուսի տվյալներով՝ նավթ տեղափոխող չորս լցանավերը փորձել են անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածում գտնվող արգելված գոտով, ինչի հետևանքով պայթել են ծովային ականների վրա և շարունակում են այրվել։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցի երկնքում խոցվել և վայր է գցվել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։