Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Chevrolet Volt», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով կա նաև 3 վիրավոր։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածն այս պահին վիրահատվում է, իսկ երրորդն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռևս չեն հաղորդվում:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։