ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հանգեցնել 820 հազար աշխատատեղերի կորստի. Ջորջ Օսբոռն
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի բնակչության կողմից Եվրամիությունից երկրի դուրս գալը պաշտպանելը կարող է հանգեցնել տնտեսական անկման և 520-ից մինչև 820 հազար աշխատատեղերի փակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը՝ ներկայացնելով գանձարանի զեկույցը, որում վերլուծվել են Բրյուսելի և Լոնդոնի միջև գոյություն ունեցող հարաբերությունների դադարեցման հետևանքները:
Դրա հետ մեկտեղ ֆինանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ տնտեսության մեջ «բրեքզիթ»-ի առաջացրած ամենաբացասական միտումների դեպքում երկրում բնակարանների գները կընկնեն մինչև 18 տոկոսով:
«Ուղիղ մեկ ամիս է մնացել մինչև հանրաքվեն: Բրիտանացիները պետք է իրենց հարց տան՝ մենք կարող ենք արդյոք գիտակցաբար քվեարկել ռեցեսիայի օգտին»,- ասել է Օսբոռնը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: