Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել
ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, մտադիր է Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: ԱՄՆ առաջին տիկինը հանդես կգա նաև ելույթով Խերսոնի մարզի Ալյոշկիում կրակի դադարեցման մասին, որին ինքը նպաստել է:
Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե որ մակարդակի ներկայացուցիչներ կմասնակցեն հանդիպմանը: