Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Ոսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն Կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Եթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը

Ucom-ը չորրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի պլատինե գործընկեր՝ աջակցելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, նորարարությունների խթանմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Նոյեմբերի 3-4-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում, անցկացվող Silicon Mountains Summit & Expo 2026-ն այս տարի կրում է «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագիրը։ Գագաթնաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ոլորտի փորձագետներին, ներդրողներին, ստարտափներին, ինչպես նաև պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, տեխնոլոգիական զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման հարցերը։

Առաջին անգամ Silicon Mountains-ը կանցկացվի երկօրյա ձևաչափով՝ ներառելով միջազգային գագաթնաժողով, տեխնոլոգիական ցուցահանդես և Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում։ Ծրագրում նախատեսված են միջազգային փորձագետների ելույթներ, պանելային քննարկումներ, գործնական աշխատարաններ և B2B հանդիպումներ։ Երկու օրերի ընթացքում գործող ստարտափների ցուցահանդեսը հնարավորություն կտա նորարարական նախագծերին ներկայացնելու իրենց լուծումները և համագործակցության կապեր հաստատելու հնարավոր գործընկերների ու ներդրողների հետ։

Գագաթնաժողովի հատուկ հյուրն է տիեզերական և էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր, 2026 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի դափնեկիր Քամ Ղաֆարիանը։ Միջազգային հեղինակավոր խոսնակների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://silicon-mountains.org/ կայքում։

 «Տեխնոլոգիական առաջընթացը պահանջում է ոչ միայն ժամանակակից լուծումների ներդրում, այլև շարունակական ներդրումներ գիտելիքի, մարդկային ներուժի և համագործակցության զարգացման մեջ։ Ucom-ի համար Silicon Mountains-ի գործընկերությունը հնարավորություն է աջակցելու այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ միջազգային փորձը, նորարարական գաղափարներն ու բիզնեսի կարիքները հանդիպում են մեկ հարթակում։ Մենք կարևորում ենք նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանը և նոր հնարավորություններ ստեղծում ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ բիզնեսի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարվա գագաթնաժողովի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ստարտափներում ներդրումների հնարավորություններին, տեխնոլոգիական ոլորտում կանանց առաջնորդությանը և նորարարական գաղափարների գործնական կիրառությանը նվիրված քննարկումները։ Միջոցառման երկրորդ օրը կանցկացվի նաև Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։

«Silicon Mountains 2026-ն այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հանդիպման վայրն է՝ համախմբելով նորարարներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին Հայաստանի տեխնոլոգիական ապագայի շուրջ։ «Ներդրումներ նորարարության մեջ» խորագրի հիմքում Հայաստանի ապագայի մասին հստակ հարց է՝ ինչ քայլեր պետք է անենք այսօր, որպեսզի Հայաստանի ներուժը վաղը վերածվի իրական ձեռքբերումների։ Մեր ընդհանուր պատասխանատվությունն է այդ ճանապարհը հնարավոր դարձնել՝ գաղափարից մինչև արտադրանք, հետազոտությունից մինչև շուկա», – նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սիլիկոնյան սարեր 2026» թեմային նվիրված երկկողմանի նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Հայփոստ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արարողությանը մասնակցել են նաև պետական կառույցների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։

Silicon Mountains-ը՝ ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ անցկացվում է 2019 թվականից՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, գիտելիքի փոխանակմանը և միջազգային գործընկերությունների ձևավորմանը։

Ucom-ը շարունակում է աջակցել տեխնոլոգիական կրթության, նորարարության և թվային փոխակերպմանն ուղղված նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը։

 

Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել ենՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքըԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» ՇարժումՌուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվելՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանՊուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն ՌուսաստանինՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվելԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել էՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվիԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավըՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆԳազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկըԻրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելՆոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել էԱսիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարովՀայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանըԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներումՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակիցCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա Կոստանյան
Ամենադիտված