ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով համապարփակ խաղաղության համաձայնագիր կկնքվի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված հակամարտային ներուժի նվազեցմանը և հեռանկարում համագործակցության ենթակառուցվածքի ձևավորմանը։ Հույս ենք հայտնում, որ երկու պետությունների միջև հնարավորինս շուտ համապարփակ խաղաղության համաձայնագիր կկնքվի», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում։