Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Օդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Բաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է

ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը

Առաջին հայկական ճակատը (FAF) տարածել է բաց նամակ՝ ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ուր մասնավորաբար ասված է։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՖՖ-ԻՆ ԵՎ ՀՖՖ ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայերենի իմացության պահանջի պահպանման և առաջարկվող փոփոխությունների հրապարակային հիմնավորման վերաբերյալ
Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջարկվում է ՀՖՖ նախագահի թեկնածուի համար վերացնել հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։
Մեր դիրքորոշումը հստակ է․ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։
Մեր համոզմամբ՝ այն ձևական պայման չէ։ ՀՖՖ ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու մասնակցել մասնագիտական քննարկումներին։
ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և նրա ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ փաստաթղթերի հայերեն տեքստը գերակայում է այլալեզու տարբերակների նկատմամբ։
Մենք կարևորում ենք միջազգային փորձն ու կապերը։ Սակայն չենք կարծում, որ դրանք պետք է հակադրվեն հայերենի իմացությանը և հայկական ֆուտբոլային հանրության հետ անմիջական կապին։
Մեզ մտահոգում է նաև այն, որ թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխությունն առաջարկվում է նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նման որոշումը պետք է հիմնավորվի ֆեդերացիայի երկարաժամկետ կարիքներով և ներկայացվի բաց քննարկման։
ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ ժողով հրավիրելու դիմումին միացած անդամների ցանկը։ Սակայն մեզ համար կարևոր է որպեսզի պարզաբանվի նաև փոփոխության նախագծի մշակման և պաշտոնական ներկայացման ընթացքը։
Ուստի պահանջում ենք հրապարակային և բովանդակային պատասխաններ հետևյալ հարցերին․
1. Ո՞վ է մշակել փոփոխության նախագիծը, և ո՞ր անդամը կամ մարմինն է այն պաշտոնապես ներկայացրել ՀՖՖ քարտուղարությանը։ Պահանջում ենք հրապարակել ներկայացված առաջարկն ու դրան կից բացատրագիրը։
2. Ի՞նչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ի՞նչ գնահատումների կամ մասնագիտական եզրակացությունների հիման վրա է այն առաջարկվել, և ինչպե՞ս է նպաստելու ֆեդերացիայի արդյունավետ կառավարմանը։
3. Ինչո՞ւ է փոփոխությունն առաջարկվում հենց ընտրություններին ընդառաջ։
4. Ո՞ւմ հետ և ե՞րբ է քննարկվել առաջարկը։ Խնդրում ենք ներկայացնել ՀՖՖ և գործկոմի անդամներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և այլ մասնագետներից ստացված կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պարզաբանել, թե դրանք ինչպես են հաշվի առնվել։
ՀՖՖ կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է փոփոխության առաջարկը գրավոր ներկայացնել՝ կից բացատրագրով։
Պահանջում ենք մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18։00-ն, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակել փոփոխության ամբողջական նախագիծը, բացատրագիրը, պաշտոնապես ներկայացրած անդամի կամ մարմնի անվանումը և վերոնշյալ հարցերի պատասխանները։
ՀՖՖ անդամ կազմակերպություններին և ժողովի պատվիրակներին կոչ ենք անում պահպանել հայերենին տիրապետելու պահանջը և չաջակցել դրա վերացմանը։
Միաժամանակ, մինչև հարցերի հրապարակային պարզաբանումն ու բովանդակային քննարկումը, կոչ ենք անում սահմանված ընթացակարգով հետաձգել տվյալ փոփոխության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։
Մենք չենք կանխորոշում նախաձեռնության հեղինակների շարժառիթները։ Բայց ակնկալում ենք, որ ընտրություններին մասնակցելու պայմանների յուրաքանչյուր փոփոխություն հիմնավորվի ֆուտբոլի զարգացման կարիքներով և նույն սկզբունքներով կիրառվի բոլորի նկատմամբ։
ՀՖՖ կանոնադրությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի երկարաժամկետ շահերին՝ անկախ թեկնածուների անուններից։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկըԻրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելՆոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել էԱսիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարովՀայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանըԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներումՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակիցCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումըԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանԳյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներինՈւկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևումՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներինԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿՌուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսումԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԱնձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերըՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ինԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանինԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Լույս չի լինելուԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ամենադիտված