ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Լույս չի լինելու Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կարևոր ու նաև ինչ-որ առումով «ինքնախոստովանական» հայտարարություն արեց: Նա, ըստ էության, հաստատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հատկապես «Մայր օրենքի» նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը ջնջելը թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջն է: Ավելին, դա Ալիևի պահանջ-նախապայմաններից մեկն է «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Եվ էլի. Փաշինյանը հայտարարեց, որ հանուն այդ «սահմանադրական փոփոխության» ընդունման՝ իշխանությունը պետք է «հանրային ճնշում» գեներացնի ընդդիմության դեմ:

Առհասարակ, Փաշինյանը երեկ ԱԺ գնացել էր հռչակված այլ օրակարգով, այն է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելու: Բայց հիմնականը, ինչի մասին խոսեց, ալիևյան «սահմանադրությունը» ամեն գնով ընդունել պարտադրելն էր:

Բայց նախ՝ նա բանն այնպես ներկայացրեց, թե ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորում է համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղության հաստատումը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Եթե Հայաստանի իշխող մեծամասնությունն այդ հարցին տա հստակ դրական պատասխան և համոզիչ կերպով պատասխանի նաև դրանից բխող հարցերին, ապա թույլ տվեք իմ համոզմունքն արտահայտել. եթե նման դրական պատասխանների առկայության պայմաններում մենք սկսենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգնա ընտրատեղամասեր և «կողմ» կքվեարկի դրան։ Եթե մենք ստանանք դրական պատասխաններ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ, անկասկած, կսկսի հանրային ճնշում ձևավորվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»:

Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է թե՛ բազմաշերտ մանիպուլ յացիայի, թե՛ պարունակած շանտաժի և սպառնալիքի, թե՛ նաև որոշակի մերկացումների առումով: Հնարավոր է՝ սա ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, բայց արժե հակիրճ արտածել մի քանի հիմնական հետևություն կամ հարց:

 Առաջին. եթե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքական հարց է ու փոխկապակցված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների, առավել ևս՝ Ալիևի պահանջների հետ, ինչի մասին բազմիցս ՔՊ ղեկավարները հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել, ապա ի՞նչ կապ ունի խաղաղությանը կողմ կամ դեմ լինելը: Այսինքն, Փաշինյանը հաստատում է, որ «սահմանադրական բարեփոխումը» բացառապես թշնամական Ադրբեջանի պահանջն ու պարտադրանքն է:

Բացի փաստացի խոստովանությունից, սա նաև առանցքային մանիպուլ յացիան է Փաշինյանի հայտարարության կառուցվածքում: Այսինքն, նա այնպես է կառուցում մանիպուլ յատիվ դատողությունը, որ ով դեմ է «ալիևյան սահմանադրության» ընդունմանը, նա դեմ է խաղաղությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շանտաժ ու սպառնալիք: Նույն հաջողությամբ կարող են վաղն ասել, որ ով դեմ է բյուջեի նախագծին, ԹՐԻՓՓ-ին, Հայաստանից նոր տարածքներ զիջելուն, ադրբեջանական թուրքերի վերաբնակեցմանը, Ադրբեջանից ծնկաչոք ներողություն խնդրելուն (և այլն), նա դեմ է խաղաղությանը: Ավելին, կասեն՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը, նա դեմ է խաղաղությանը:

 Բացի այն, որ արտառոց երևույթ է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար թիվ մեկ պատասխանատուն՝ օրվա իշխանությունը, Հայաստանին ու հայ ժողովրդին շարունակաբար սպառնում է պատերազմով, դեռ մի բան էլ այդ նույն իշխանությունը ուժի սպառնալիքի ճնշման տակ փորձում է հարկադրել մյուսներին, որ կայացնեն քաղաքականապես, համապետականորեն ինքնասպանվելու որոշում: Իսկ ի՞նչ է նշանակում ուրանալ Անկախության հռչակագիրը, եթե ոչ գործնականում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ստեղծման և պետական գոյության հիմքերի հիմքից:

Գանք «հանրային ճնշմանը», որով Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, ի դեպ, ոչ առաջին անգամ: Վերջին ճեպազրույցում էլ նա անթաքույց ակնարկեց «հոկտեմբերի 2» անելու մասին: Ըստ որում, այնքան ոգևորվեց, որ շփոթեց տարեթվերը, ասաց 2019...

Իրականում խոսքը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին է, երբ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հրահրեց և կազմակերպեց իր մի քանի հազար կողմնակիցների հարձակումը ոչ քպական ԱԺ-ի վրա: Դասական քաղաքագիտական մոտեցմամբ, դա պետական հեղաշրջում էր և իշխանության յուրացում: Բայց հազիվ թե նման «մանրուքները» կարող էին կանգնեցնել փողոցային եղանակով իշխանությունը զավթած Փաշինյանին:

Եվս մեկ «հեղաշրջումային» դրսևորում եղավ 2019-ի մայիսին, երբ էլի գործադիր իշխանության և քպական «կարկառունների» ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հարձակում դատական իշխանության վրա: Պետք է հիշատակել նաև Սահմանադրական դատարանի գրավումը:

Այնպես որ, «հանրային ճնշումով» հարցեր լուծելու, ընդդիմախոսներին ճնշելու, օրենքով չնախատեսված իշխանական լիազորություններ յուրացնելու գործելակերպը նորություն չէ Փաշինյանի համար:

 Այլ հարց, որ վաղուց 2018 թվականը չէ, իսկ 8 տարվա ընթացքում անվերջ աղետներ, սարսափելի կորուստներ, ողբերգություններ ու հազարավոր մահեր բերած իշխանությունն էլ չունի այն հանրային աջակցությունը, որով ճնշի: Այստեղից էլ՝ «խաղաղությանը դեմ լինելու» հնամաշ, հանրությանն արդեն հոգնեցրած շանտաժը:

Մեծ հաշվով, ի՞նչ է ասում Փաշինյանը: Ասում է՝ շուտ արեք, համաձայնեք Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը ջնջելուն, թե չէ «հրեն, կացինը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ...»:

Հետաքրքիր երևույթ է մեր երկրի քաղաքական դաշտը: Այստեղ կարծես շատ բան գլխիվայր է շրջված: Երկրի գլխին պատերազմներ ու աղետներ բերողը հանդես է գալիս որպես... խաղաղության ջատագով՝ սպառնալով ներքին խժդժություններով: Ընտրություններում նույնիսկ պաշտոնականով հազիվ 49 տոկոս հավաքածը խոսում է «հանրային ճնշում» գեներացնելու մասին: Ամենայն հավանականությամբ, «հանրային ճնշում» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի բացառապես իրավապահ գործիքակազմը, այլ աջակցություն նա չունի, դա է իր միակ հենարանը, ու հենց այդ հույսով էլ սպառնում է:

Կկարողանա՞ Փաշինյանը ռեպրեսիվ ճնշումները վերափոխել իբր «հանրայինի», կխթանի՞ դա ընդդիմության անվերապահ համախմբում, կտեսնենք առաջիկայում: Պարզ է մեկ բան. աշնանավարտը խոստանում է թեժ լինել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԱնձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերըՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ինԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանինԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Լույս չի լինելուԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասինReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էրԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըՀորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվելՉինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արելՎարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջըԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված