Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Լույս չի լինելու Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում

Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հանրային քննարկումների և մամուլի հրապարակումների առանցքում են հայտնվել պետական կառույցներում, հիմնադրամներում, նախարարություններում և պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում իրականացվող կադրային նշանակումները։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և գերատեսչությունների ղեկավարների հարազատների ու մերձավորների՝ պետական համակարգում աշխատանքի անցնելու, նրանց վարձատրության չափերի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների՝ պետական գնումների գործընթացներին մասնակցության հանգամանքներին։ Լրատվական դաշտում և համացանցի բաց աղբյուրներում առկա տվյալներն ու փաստական հանգամանքները համադրել և հավաքագրել է AniArm.info-ի փաստահավաք խումբը։

Ըստ մամուլի հրապարակումների, ուշադրության է արժանացել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի ընտանիքի հետ կապված հանգամանքը։ Նշվում էր, որ մարզպետի ամուսինն աշխատում է Սյունիքի մարզում գործող խոշոր ընկերություններից մեկում և այնտեղից ստանում է միլիոնավոր դրամների եկամուտ, ինչը, հաշվի առնելով ընտանիքի՝ Հրազդանում բնակվելու հանգամանքը, մամուլում աշխատանքի փաստացի կազմակերպման վերաբերյալ հարցեր էր առաջացրել։

Պետական ընկերությունների ղեկավար պաշտոններում նշանակումների և վարձատրության չափերի վերաբերյալ քննարկվող օրինակներից մեկը կապված է «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ։ Այստեղ 2024 թվականի նոյեմբերին ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Զանգվածային լրատվամիջոցների փաստացի տվյալների համաձայն, նրա տարեկան վարձատրությունը գերազանցել է 118 հազար ԱՄՆ դոլարը, ինչը ամսական հաշվարկով կազմում է ավելի քան 3,6 միլիոն դրամ։

Քանի որ խոսքը պետական ընկերության ղեկավարի վարձատրության մասին է, թեման ստացել է հանրային լայն արձագանք։ Լրագրողական հարցումներին ի պատասխան՝ «Հայփոստն» ու համապատասխան նախարարությունը չեն տրամադրել մրցույթի ամբողջական փաստաթղթերը, թեկնածուների վերաբերյալ տվյալները և աշխատավարձի չափի ձևավորման հստակ հիմնավորումները։ Նախարարությունից պարզաբանել են, որ աշխատավարձի հաշվարկման առանձին բանաձև կամ չափորոշիչներ առկա չեն։ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իր կինը շուրջ հինգ տարի աշխատել է «Հայփոստում», մասնակցել է անցկացված մրցույթին, և ինքը որևէ միջամտություն չի ունեցել այդ գործընթացին։ Այնուամենայնիվ, հանրային վերահսկողության տեսանկյունից կարևորվում է մրցույթի չափանիշների և փաստաթղթերի լիարժեք հասանելիությունը, հատկապես երբ ընտրված թեկնածուն իշխող խմբակցության ղեկավարի ընտանիքի անդամ է։

 Ուսումնասիրության առարկա են դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորների բիզնես գործունեության վերաբերյալ տվյալները։ Ըստ համացանցի բաց աղբյուրներում առկա հետաքննությունների, վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում ստանձնել է մի քանի ընկերությունների ղեկավարում, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում։ Պաշտոնական պարզաբանումները, թե խոսքը մեկ ընկերությունների խմբի մասին է, լրագրողական ուսումնասիրություններով հակասությունների էին բախվել՝ կապված այդ ընկերությունների փաստացի գործունեության ուղղությունների հետ։

2025 թվականին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի նշանակումը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և ներդրումային ծրագրերի աջակցությամբ, իսկ նախարար Արարատ Միրզոյանը միաժամանակ հանդիսանում է այդ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, որ եղել են բազմաթիվ թեկնածուներ, անցկացվել են մրցույթ և հարցազրույցներ, իսկ ընտրությունը կատարվել է օբյեկտիվ չափանիշներով։ Այդուհանդերձ, նախարարի և հիմնադրամի կառավարման մարմնի անդամի ընտանեկան կապը պահանջում է մրցույթի մասնակիցների, ընտրված թեկնածուի մասնագիտական առավելությունների և փորձառության վերաբերյալ առավել թափանցիկ տեղեկատվության ներկայացում։

Նմանօրինակ պատկեր է արձանագրվել նաև մշակույթի ոլորտում։ 2024 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ հաստատվեց, որ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, նշանակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Հետագայում մամուլում հրապարակումներ եղան նաև հիմնադրամի կողմից Դավիթ Բանուչյանին տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ։ Այս դեպքում ևս մասնագիտական դաշտում հարցեր են առաջացել դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի, հանձնաժողովների կազմի և որոշումների հիմնավորումների թափանցիկության վերաբերյալ։

Պատգամավորների ընտանիքի անդամների նշանակումները չեն սահմանափակվում միայն ղեկավար պաշտոններով։ Մամուլի հրապարակումների համաձայն, քպական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական։ Հայտարարագրի տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը ԱԳՆ-ից կազմել է շուրջ 7,643 միլիոն դրամ։ Լրատվական մեկ այլ հրապարակմամբ նշվում էր, որ ՔՊ պատգամավոր Էմմա Պալ յանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, աշխատել է որպես նրա օգնական, իսկ եղբայրը՝ Հայկ Պալյանը, եղել է պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը։ Այս տեղեկությունները ևս վերաբերում են պետական ապարատում աշխատանքի տեղավորման այնպիսի դեպքերին, որոնք պահանջում են մասնագիտական ընտրության չափանիշների հստակեցում։

Առանձնակի ուշադրության են արժանի նաև պետական գնումների և պաշտոնյաների ընտանիքների բիզնես շահերի հատման դեպքերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի կնոջը պատկանող «Մոդուլ» ՍՊԸ-ի վերաբերյալ մամուլում գրվել էր, որ ընկերությունը 20202024 թվականներին կնքել է 51 պետական պայմանագիր՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Համաձայն այդ տվյալների, Եղիազար Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, նախկինում եղել է ընկերության սեփականատերն ու տնօրենը, իսկ 2024 թվականի հուլիսին տնօրենի պաշտոնում նշանակվել է այլ անձ։ Նման ծավալի պետական պայմանագրերի առկայությունը ենթադրում է մրցութային ընթացակարգերի, պատվիրատուների և հաղթած մրցույթների պայմանների մանրամասն ուսումնասիրություն։

Ամփոփելով վերոնշյալ փաստերը՝ կարելի է արձանագրել, որ պետական համակարգում կնքվող պայմանագրերի, կադրային նշանակումների, մրցութային ընթացակարգերի և աշխատավարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ լիարժեք, հրապարակային տեղեկատվության տրամադրումն առանցքային նշանակություն ունի հանրային վստահության ձևավորման և պետական ապարատի թափանցիկության ապահովման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերըՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ինԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանինԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Լույս չի լինելուԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասինReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էրԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըՀորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվելՉինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արելՎարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջըԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքըԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել
Ամենադիտված