Սահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան
Չափազանց կանխատեսելի քայլերի հերթականությամբ է գործում նիկոլ փաշինյանը, Սահմանադրության նոր տեքստը հրապարակելուն ընդառաջ` թելադրում է, թե ինչ քայլեր պետք է անի ընդդիմությունը խորհրդարանում, ինչն էլ հենց ամենամեծ թակարդն է. հանրության վրա պատասխանատվությունը դնելով խուսափել սեփական բաժին պատասխանատվությունից անթույլատրելի է, հարգելի ընդդիմադիրներ. դա նիկոլ փաշինյանի համար ամենաձեռնտու տարբերակն է` ժողովրդի դատին թողնել Սահմանադրության ընդունումը, որի քարոզը բնականաբար ուղեկցվելու է պատերազմը վերսկսելու սպառնալիքներով, իշխանության կողմից ամենատարբեր ահաբեկչական թեզերով վախացնելու միջոցով: Սահմանադրական հանրաքվեի համար ընդդիմությունից պահանջվող 6 քվեն խստագույնս պետք է վերահսկվի ընդդիմության կողմից, այլապես ալիևյան թելադրանքի անիվն այլևս հնարավոր չի լինելու հետ շրջել: