Սիրիայում պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը
HeaderԱվելի քան 100 մարդ է սպանվել Սիրիայի Տարտուսում և Ջաբլեում տեղի ունեցած պայթյուններից: Ավելի վաղ հաղորդվում էր 72 զոհի մասին, տեղեկացնում է ren.tv-ն:
Երկուշաբթի օրը պայթյուններ են որոտացել Տարտուս և Ջաբլե ափամերձ քաղաքներում: Ջաբլեում պայթյուններից մեկը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտակայքում: Ընդհանուր առմամբ, այնտեղ առնվազն չորս պայթյուն է որոտացել, իսկ Տարտուսում՝ երեք:
Ըստ նախնական տեղեկությունների` առնվազն երկու պայթյուն մահապարտներն են իրականացրել: