Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա
Ազդակներն այն մասին, որ Իրանի դեմ ծրագրվում են նոր ուժային գործողություններ, ծայրահեղ տագնապ են հարուցում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Իրանի շուրջ իրավիճակը, որը ենթարկվել է չհրահրված ագրեսիայի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, մնում է բարդ։ Հակամարտությունը նախկինի պես կարգավորված չէ, այն արձագանք է գտնում և միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ։ Ծայրահեղ տագնապ են հարուցում ազդակներն այն մասին, որ Իսլամական Հանրապետության դեմ ծրագրվում են նոր ուժային գործողություններ», - նշել է դիվանագետը։