Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Աստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Հայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի

Հայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում հանրային քնն արկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հասցեների ռեեստրի տվյալների շտեմարանի վարման, տվյալների հավաքագրման, մուտքագրման, պահպանման, փոփոխման, տրամադրման և պաշտպանության միասնական պահանջներ։

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասցեների վերաբերյալ տվյալների ամբողջական, միատեսակ և արժանահավատ պահպանման անհրաժեշտությամբ։ Հասցեների տվյալներն օգտագործվում են տարբեր պետական տեղեկատվական համակարգերում, ուստի դրանց կառուցվածքի և փոփոխությունների միասնական հաշվառումը կարևոր է։

 

Ինչպե՞ս են վարվելու հասցեների տվյալները

 

Նախագծով նախատեսվում է կանոնակարգել հասցեների վերաբերյալ տվյալների մուտքագրման և պահպանման գործընթացը։ Մասնավորապես՝ պետք է հստակեցվեն հասցեի կառուցվածքային տվյալները, իրավական հիմքերը, տեղադիրքը և կարգավիճակը։

 

Կսահմանվեն նաև հասցեի եզակի նույնականացման պահանջներ։ Այսինքն՝ յուրաքանչյուր հասցե պետք է ունենա իրեն համապատասխանող նույնականացուցիչ, որը չի կարող վերագրվել մեկ այլ հասցեի։

 

Կպահպանվեն նաև նախկին հասցեների տվյալները

 

Նախագծով նախատեսվում է տարանջատել գործող և արխիվացված հասցեների գրառումները։

 

Հասցեի փոփոխման կամ արխիվացման դեպքում նախկին գրառումները չեն ջնջվի, այլ կպահպանվեն շտեմարանում։ Սա հնարավորություն կտա վերականգնել հասցեի փոփոխությունների հաջորդականությունը և հետևել նախկին ու նոր հասցեների միջև կապին։

 

Կհաշվառվեն տվյալների փոփոխությունները

 

Կանոնակարգով նախատեսվում է սահմանել նաև շտեմարանում կատարվող գործողությունների հաշվառման պահանջներ։ Մասնավորապես՝ պետք է հնարավոր լինի հետևել տվյալների մուտքագրման և փոփոխման գործողություններին։

 

Կկարգավորվեն նաև տվյալների՝ վեբ ծառայությունների միջոցով տրամադրման, այլ տեղեկատվական համակարգերի հետ փոխգործելիության և հասանելիության վերահսկման հարցերը։

 

Ո՞ր մարմինն է պատասխանատու լինելու շտեմարանի կառավարման համար

 

Նախագծով հասցեների ռեեստրի տվյալների շտեմարանի կառավարման հետ կապված գործառույթները վերապահվում են Կադաստրի կոմիտեին։

 

Կոմիտեն պատասխանատու կլինի շտեմարանի կառավարման, տվյալների որակի վերահսկման, տեղեկատվական անվտանգության և այլ համակարգերի հետ փոխգործելիության ապահովման համար։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հասցեների վերաբերյալ տվյալների միասնական և շարունակական պահպանումը, հասցեների նույնականացման հստակ մեխանիզմները, փոփոխությունների պատմության հետագծելիությունը և պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման արդյունավետությունը։

 

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։

 

Որոշման նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասինՎրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. ԿոբախիձեՄեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվելԳազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահԱզդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱպագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. ՊեսկովԿարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. ՇոյգուԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվելՎարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվիԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՆերկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումըՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. ՍանդուՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ ՇոյգուԱլինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթողՌուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում ենՀելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվելԶինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվումԵրեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողությունՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԻրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՀայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքներըՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնՄոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչներիՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկություններըԻրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծվածՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել էՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանԳերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային
Ամենադիտված