Որքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ «Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային՝ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և նրա ուշադրությունը հրավիրելով երկրում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների վրա։

Ստորև ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը։

Հարգելի տիկին Փիլայ,

Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ։ Այս հեղինակավոր ճանաչումը հարգանքի տուրք է մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային արդարադատության և այն հիմնարար սկզբունքի հաստատմանն ուղղված Ձեր ողջ կյանքի նվիրումին, ըստ որի օրենքը պետք է պաշտպանի անհատին իշխանության կամայական կիրառումից։

Հայաստանում մեծ ուշադրությամբ ենք հետևում այն մարդկանց գործունեությանը, որոնց նվիրվածությունը խաղաղությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը միջազգային ճանաչման է արժանացել։ Մեր պատմական և ներկայիս փորձը մեզ սովորեցրել է, թե ինչ ահռելի գին են ժողովուրդներն ու հասարակ մարդիկ վճարում խաղաղության համար։ Հետևաբար, Ձեր աշխատանքի միջազգային ճանաչումը մեզ հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության արժեքներին։
 
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք ընդգծել Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող մի սկզբունք. խաղաղությունը չի կարող լինել կայուն և երկարատև, եթե այն հիմնված չէ օրենքի գերակայության, արդարության և մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության վրա։ Մինչ Հայաստանի արտաքին սահմանների երկայնքով պահպանվում է փխրուն խաղաղություն, երկրի ներսում լուրջ մտահոգություններ են առաջացնում իրավական երաշխիքների վիճակը, արդարադատության իրականացումը և ժողովրդավարական քաղաքական կյանքի պայմանները։ Մենք համոզված ենք, որ ներպետական արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդումն անփոխարինելի նշանակություն ունի հասարակական կայունության ապահովման, հանրային վստահության վերականգնման և երկարաժամկետ խաղաղության պահպանման համար։

Հենց այս համատեքստում ենք դիմում Ձեզ՝ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտնի առաջնորդների կալանավորման և այդ դեպքերի՝ անհատի ազատության, քաղաքական բազմակարծության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա ունեցած ավելի լայն հետևանքների վերաբերյալ Ձեր ուշադրությունը հրավիրելու նպատակով։

Մեր խորհուրդը հիմնադրվել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հակասահմանադրական վերահաշվարկների արդյունքում զրկվել է իր ստացած խորհրդարանական մանդատներից։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետագայում ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է կալանքի տակ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ձեռնարկված գործողություններին անդրադարձ է կատարվել նաև ԵԽԽՎ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում (Doc. 16486 rev, 22 September 2026)։
 
Մեր մտահոգություններն ավելի են խորանում այն հանգամանքով, որ խորհրդարան անցած մյուս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդները նույնպես շարունակում են մնալ կալանքի տակ։ Այս անձինք հայտնի քաղաքական գործիչներ են և իրենց համապատասխան կուսակցությունների ղեկավարները, որոնք ներկայացնում են իշխանություններին այլընտրանք հանդիսացող խաղաղ գաղափարական դիրքորոշումներ և բացահայտ քննադատում են կառավարության քաղաքականությունը։

Ժողովրդավարական հասարակությունում նրանց դերն է արտահայտել այլընտրանքային քաղաքական դիրքորոշումներ, ներկայացնել իրենց ընտրողներին ու աջակիցներին և խաղաղ քաղաքական գործունեության միջոցով վիճարկել կառավարության որոշումները։ Հետևաբար, նրանց շարունակական կալանավորումն ազդում է ոչ միայն նրանց անհատական իրավունքների, այլև նրանց աջակիցների՝ քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորության վրա։

Քաղաքական առաջնորդ լինելը որևէ մեկին չի ազատում քննությունից կամ քրեական հետապնդումից։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթները չպետք է դառնան քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու կամ օրինական քաղաքական մրցակցությունը սահմանափակելու միջոց։ Մենք խորապես մտահոգված ենք, որ այս գործերով շարունակվող կալանքը կարող է գործնականում վերածվել պատժի՝ նախքան մեղավորության հաստատումը, և նպաստել խաղաղ ընդդիմության ճնշմանը։ Նման հանգամանքները հիմնարար հարցեր են առաջացնում անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության իրավունքի, մինչդատական կալանքի համաչափության և արդարադատության համակարգի անաչառության նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ։

Մենք չենք խնդրում Ձեզ կանխորոշել որևէ անձի առաջադրված մեղադրանքների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը կամ միջամտել մեղավորության կամ անմեղության դատական գնահատմանը։ Մեր մտահոգությունը վերաբերում է այն երաշխիքներին, որոնք պետք է կարգավորեն քրեական վարույթները, և, մասնավորապես, կալանքի կիրառմանը մինչև մեղավորության վերջնական հաստատումը։ Անմեղության կանխավարկածը պետք է գործնական նշանակություն ունենա, այդ թվում՝ պաշտպանություն ապահովի կալանքը որպես կանխավճռված պատիժ օգտագործելու դեմ։ Անհրաժեշտության և օրենքին համապատասխանության դեպքում պետք է դիտարկվեն համաչափ՝ ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոցներ, ապահովելով, որ վարույթի ընթացքում անձինք կարողանան իրացնել իրենց իրավունքները և լիարժեք մասնակցություն ունենալ հանրային ու քաղաքական կյանքին։

Մեր խորհուրդն ի սկզբանե ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իրավունքների և շահերի հանրային պաշտպանությանն աջակցելու նպատակով։ Խորհրդի կազմում ընդգրկված են իրավապաշտպաններ, ակտիվիստներ, նախկին նախարարներ, հասարակական և մշակութային գործիչներ տարբեր երկրներից։ Այնուամենայնիվ, մեր գործունեությունը չի սահմանափակվում մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի պաշտպանությամբ։ Մեր հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի արդարադատության համակարգի ամրապնդմանը, օրենքի գերակայության վերականգնմանը և այն անձանց իրավունքների պաշտպանությանը, որոնք հետապնդման են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների կամ գործունեության պատճառով։ Մեզ մտահոգում են այն դեպքերը, երբ անձինք քրեական հետապնդման կամ կալանքի են ենթարկվում իրենց քաղաքական գործունեության առնչությամբ։ Մենք կարևոր ենք համարում, որ յուրաքանչյուր նման դեպք քննվի անկախ և անկողմնակալ ընթացակարգերով՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Մեր մտահոգությունները չեն սահմանափակվում նաև Հայաստանի սահմաններով։ Բաքվում շարունակում են պահվել բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նախկին ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական գործունեությամբ հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը, որի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, հավանաբար, ծանոթ եք։ Մենք կարևոր ենք համարում այս անձանց իրավունքների պաշտպանության, նրանց գործերով պատշաճ իրավական երաշխիքների ապահովման և նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերի նկատմամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունը։

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ոլորտում Ձեր երկարամյա փորձը՝ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, Ձեր հնարավորությունների և մասնագիտական կապերի շրջանակում, աջակցել այս խնդիրների միջազգային բարձրաձայնմանը։

Մասնավորապես, երախտապարտ կլինենք, եթե Դուք դիտարկեք հետևյալ հնարավորությունները.

● Կոչ անել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդների գործերի քննությունն օրենքի գերակայության, անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության երաշխիքներին համապատասխան, ինչպես նաև ապահովելու նրանց ազատ արձակումը մինչև դատաքննությունը, եթե կալանքը անհրաժեշտ և համաչափ չէ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ազատությունից զրկելու հետ չկապված համապատասխան այլընտրանքային միջոցներ։

● Ուշադրություն հրավիրել այս գործերի՝ քաղաքական բազմակարծության, խաղաղ ընդդիմության պաշտպանության և անհատների՝ առանց կամայական ազատազրկման վտանգի հանրային ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքի վրա ունեցած ավելի լայն հետևանքներին։

● Նպաստել այս հարցերի քննարկմանը միջազգային իրավապաշտպան շրջանակներում և, անհրաժեշտության դեպքում, դրանք բարձրացնել Հայաստանի համապատասխան իշխանությունների ու միջազգային իրավապաշտպան մեխանիզմների հետ հարաբերություններում։
 
● Աջակցել Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական միջազգային ջանքերին, նրանց գործերով համապատասխան իրավական երաշխիքների ապահովմանը և նրանց ազատ արձակման հնարավոր ուղիների որոնմանը։
Մենք լիովին գիտակցում ենք, որ այս հարցերը պահանջում են շարունակական ուշադրություն, անկախ գնահատում և միջազգային համագործակցություն։ Մեր դիմումը նպատակ չունի առաջ մղելու որևէ կոնկրետ քաղաքական շահ կամ կանխորոշելու ընթացող դատական գործընթացների արդյունքները։ Այն բխում է այն համոզմունքից, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը, արդարադատության անկախությունն ու անաչառությունը և խաղաղ քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ միջավայրի պահպանումը ժողովրդավարության, հանրային վստահության և կայուն խաղաղության հիմնական հիմքերն են։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Ձեր ձայնն ու փորձը կօգնեն միջազգային ուշադրությունը հրավիրել այս մտահոգությունների վրա և վերահաստատել այն սկզբունքը, որ կառավարության քննադատությունն ու խաղաղ քաղաքական գործունեությունն ինքնին երբեք չպետք է դառնան ազատությունից զրկելու հիմք։

Կրկին ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները այս կարևոր և արժանի ճանաչման կապակցությամբ։ Մաղթում ենք Ձեզ ուժ, հաստատակամություն և շարունակական հաջողություններ մարդու իրավունքների, արդարության և խաղաղության պաշտպանությանն ուղղված Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում։

Կից՝ Քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքական և հանրային գործիչների և Ադրբեջանի բանտում ապօրինաբար պահվող քաղաքական բանտարկյալներ և ռազմագերիների ցանկը.

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

1. Գագիկ Ծառուկյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։

2. Ռոբերտ Քոչարյան՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար։

3. Սամվել Կարապետյան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ։
 
4. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ։

5. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ։

6. Անդրանիկ Թևանյան՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

7. Մարտուն Գրիգորյան՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար։

8. Արեգնազ Մանուկյան՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

9. Արթուր Սարգսյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

10. Դավիթ Գալստյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար։

11. Արա Ռոստոմյան՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, «Սրբազան պայքար» շարժման աջակից։

12. Մովսես Շարբաթյան՝ «Սրբազան պայքար» շարժման անդամ։

13. Աղվան Արշակյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

14. Արման Իսրայելյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

15. Արմեն Ալեքսանյան՝ «Սրբազան պայքար» շարժման աջակից։

16. Արսեն Ղազարյան՝ «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող անձ։

17. Իգոր Սարգսյան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ։

18. Լիդյա Մանթաշյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի մամուլի քարտուղար, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

19. Կարո Օկումուշյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

20. Հրայր Հակոբյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու սարկավագ, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

21. Միհրան Մախսուդյան՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար» շարժման աջակից։

22. Տիգրան Գալստյան՝ գործարար, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

23. Տիգրան Թոփալյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

24. Վահագն Չախալյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

25. Հայկ Շահնազարյան՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակից։

26. Ավետիք Չալաբյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

27. Արմեն Աշոտյան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար։

28. Վարդան Ղուկասյան՝ Գյումրիի քաղաքապետ։

29. Խաչիկ Գալստյան՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր։

30. Արամ Քոչարյան՝ «Հայրենիք» կուսակցության անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակից։

31. Դավիթ Համբարձումյան՝ Մասիսի նախկին համայնքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

32. Արթուր Դանիելյան՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ։

33. Արթուր Ավանեսյան՝ պահեստազորի գնդապետ, «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անվտանգության հարցերով թիմի ղեկավար։

34. Նարեկ Սամսոնյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար։

35. Վազգեն Սաղաթելյան՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար։

36. Լևոն Քոչարյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։

37. Սեդրակ Քոչարյան՝ գործարար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։

38. Մամիկոն Ասլանյան՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամ։

39. Վահրամ Սահակյան՝ գրող, բանաստեղծ, կինոռեժիսոր

40. Ալիկ Ալեքսանյան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և ղեկավար։

41. Էդգար Բոջուկյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու

42. Հարություն Ղարագյոզյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու

43. Գարուշ Մարզեցյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու

Քաղաքական հետապնդման են ենթարկվում ընդդիմադիր քաղաքական ուժերի հարյուրից ավելի անդամներ և աջակիցներ։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ

1. Ռուբեն Վարդանյան - Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, գործարար և բարերար։

2. Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007-2020 թթ.)։

3. Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ (1997-2007 թթ.)։

4. Արայիկ Հարությունյան - Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ (2020-2023 թթ.)։

5. Դավիթ Իշխանյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախկին ներկայացուցիչ։

6. Դավիթ Բաբայան - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի նախկին խորհրդական։

7. Լևոն Մնացականյան - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ։

8. Դավիթ Մանուկյան - Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր։

9. Ռաշիդ Բեգլարյան - Արցախի բնակիչ, քաղաքացիական անձ։ Ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է 2023 թվականին։

10. Մադաթ Բաբայան - Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, անասնապահ։

11. Ալյոշա Խոսրովյան - գերեվարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում:

12. Լյուդվիգ Մկրտչյան - գերեվարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում:

13. Դավիթ Ալավերդյան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում:

14. Լևոն Բալայան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում:

15. Վասիլի Բեգլարյան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

16. Էրիկ Ղազարյան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

17. Գարիկ Մարտիրոսյան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

18. Մելիքսեթ Փաշայան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։

19. Գուրգեն Ստեփանյան - գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում։
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ ՇոյգուԱլինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթողՌուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում ենՀելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվելԶինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվումԵրեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողությունՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԻրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՀայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքներըՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնՄոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչներիՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկություններըԻրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծվածՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել էՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանԳերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել ՈւկրաինայինՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին«Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվենՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահԹրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ ԿառլսոնՕրվա եղանակը ԵրևանումԶելենսկին պատրաստ է հանդիպել ՊուտինինՆոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
Ամենադիտված