Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակչում 24-ամյա թենիսիստուհին երկու սեթում առավելության է հասել աշխարհի 118-րդ ռակետ, գերմանացի Նոմա Նոա Ակուգուեի նկատմամբ: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Այս մրցաշարում Ալինա Չարաևան պայքարը սկսել է 1/16 եզրափակչից ու տարել է 5 հաղթանակ: WTA շարքի մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչը երկորրդ տիտղոսն է նվաճել իր կարիերայում: