Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի
Ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնության մրցումային 7-րդ օրը` նոյեմբերի 2-ին, Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
«Երևանի ժամանակով՝ 9:30-ին 85 կգ քաշային կարգի C ենթախմբում հանդես կգա Մարտին Պողոսյանը:
Նույն՝ 85 կգ քաշային կարգի B ենթախմբում` Երևանի ժամանակով ՝12:00-ին մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը»,-ասված է հաղորդագրությունում։