«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ Ռուսաստանի հասցեին Լեհաստանի վարչապտ Դոնալդ Տուսկի մեղադրանքների մասին․
«Ես պաշտում եմ այս մանտրան։ Ընտրություններն ԱՄՆ-ո՞ւմ։ Դա ռուսներն են։ Միգրանտներն Իսպանիայո՞ւմ։ Դա ռուսներն են։ Սահմանադրական հեղաշրջում Լեհաստանո՞ւմ։ Իհարկե, դա ռուսներն են։ Շնորհակալություն։ Ոչինչ չի միավորում մեզ ավելի լավ, քան մեր հզորությունը։
Դե, մնացածը դուք գիտեք… մենք գալիս ենք»,- գրել է նա:
Հիշեցնենք` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ռուսաստանին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։