Զելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչում Ղրիմի և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների պատկանելությունը Ռուսաստանին։
Այս մասին նա հայտարարել է Թուրքիա կատարած այցի ընթացքում CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկիի խոսքով՝ Կիևի առաջնահերթությունը ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարի հաստատումն է, որից հետո կքննարկվեն մնացած հարցերը։
Նա նշել է, որ խաղաղ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել էներգետիկ հրադադարը, ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և գերիների փոխանակումը։
Զելենսկին հնարավոր գագաթնաժողովի գլխավոր նպատակը համարել է լիակատար և անվերապահ հրադադարի հասնելը, միջազգային վերահսկողության մեխանիզմի ստեղծումը և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր Թուրքիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։