Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, սակայն կասկածներ է հայտնել Իրանի վստահելիության վերաբերյալ։
«Նրանք լավ են գործում, բայց գիտեք, նրանքէ իրանցիները, շատ հուսալի չեն։ Նրանք գործարք են կնքում, ապա նահանջում։
Նրանք ուզում են գործարք կնքել, տեսնենք՝ կստացվի՞», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ լրագրողների հետ խոսելով Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում։