Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն

Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։

Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են  նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող  կարճատև  տեսանյութեր:

Ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այնուհետև  ՀՀ առաջին կենսաչափական նոր անձնագրերը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Հաջորդիվ երկրի ղեկավարը նոր կենսաչափական անձնագրեր է հանձնել դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և մի խումբ երիտասարդների, որոնց  ծննդյան օրն է այսօր։

Նիկոլ Փաշինյանն  իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով: Երկրի ղեկավարի խոսքով՝  այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է. «Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն:  Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ նոր անձնագրերը կեղծել հնարավոր չէ, նշել է. «Սա շատ կարևոր նորություն է, այդ թվում՝ մեր քաղաքացիների և մեր պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից: Այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք սա անում ենք մեր քաղաքացիների համար, որովհետև  կենսաչափական անձնագրերի այս համակարգն առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը»:

Երկրի ղեկավարը հավելել է՝  կենսաչափական համակարգը ՀՀ քաղաքացիներին տալու է թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հնարավորություն և նոր թափ ու ծավալ է հաղորդելու թվայնացման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ներդրումը նաև քաղաքացիների ինքնության պաշտպանության առումով: «Կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պիտի երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը: Այն նաև մեր պետական ինքնության շատ կարևոր հենասյուն է բառիս խորհրդանշական և ուղիղ իմաստով, որովհետև, իհարկե, քաղաքացիությունը պետության և պետականության,  պետական ինքնության կարևորագույն առանձնահատկությունն է, և մեր անձնագրի ձևավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը կտրելով, անցնելով, հաղթահարելով հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: Եվ մենք այս կետին հասնելով՝  նոր անսահման հեռանկարներ ենք բացում մեր առաջ: Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն  պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն»,-նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նաև արձանագրել է՝  կենսաչափական անձնագրերն էական դեր են ունենալու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման  բանակցությունների հաջող ավարտի համար. «Մենք վճռական ենք այդ ճանապարհին և ՀՀ քաղաքացիներն էլ սպասում են, որպեսզի մեր նախանշած ժամկետներում ունենանք վիզաների ազատականացում»:

 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր ջանք են դրել կենսաչափական անձնագրերի այս համակարգը ներդրելու համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, իսկ ՀՀ  քաղաքացիներին մաղթել՝ հաճելի ճամփորդություն կենսաչափական անձնագրերով և հաճելի գործակցություն ՀՀ թվային ծառայություններից օգտվելիս։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք հույս ունենք և համոզված ենք, որ կենսաչափական անձնագրերի այս նոր համակարգն ավելի շոշափելի և տեսանելի կդարձնի քաղաքացուն պետության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց շարունակաբար բարձրացող որակը: Համոզված եմ, որ անձնագիրը, նաև կենսաչափական այս անձնագիրն իր ձևավորմամբ, բովանդակությամբ, քաղաքական ուղերձով մեզ ավելի կբերի այն գիտակցությանն ու համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետ
Ամենադիտված