Էրդողանը նոր վարչապետին կառավարություն կազմելու հանձնարարական է տվել
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին նոր կառավարություն կազմելու հանձնարարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Արդարություն և զարգացում« կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո Յըլդըրըմին ընդունել է Էրդողանը, ով էլ նրան հանձնարարել է կազմել Թուրքիայի Հանրապետւթյան 65-րդ կառավարությունը:
Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին դարձել է Թուրքիայի իշխող կուսակցության'ԱԶԿ նախագահ։ ԱԶԿ-ի արտակարգ համագումարի 1470 պատվիրակներից 1405-ը հավանություն են տվել նրա թեկնածությանը։
Կառավարությունում տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարարի պաշտոնն զբաղեցնող Յըլդըրըմն ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Ավանդաբար երկրի վարչապետ է դառնում իշխող կուսակցության նախագահը։