Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց։
Այս բարեփոխման կարևոր բաղադրիչներից է «Թվային հուսալիություն» նախագիծը, որի գլխավոր նպատակն է բարձրացնել շահագործվող մեխանիզմների ու սարքավորումների արդյունավետությունը, իսկ նորոգման ծառայությունների աշխատանքը դարձնել նպատակային, պլանավորված և կառավարելի:
Նոր նախագծով «հետևանքները վերացնելու» մոդելը փոխարինվելու է «կանխարգելման» մոդելի։
Նախագիծը կօգնի.
• Կրճատել վթարային պարապուրդները
• Նվազեցնել նորոգումների տևողությունը
• Բարձրացնել աշխատանքների և գնումների պլանավորման որակը
• Կրճատել փաստաթղթաշրջանառության ծավալը
• Ապահովել արտադրության կայուն ընթացքը
Համակարգը թույլ է տալու ստեղծել միասնական թվային տարածք, որտեղ յուրաքանչյուր սարքավորում կունենա իր «թվային անձնագիրը», որում կարձանագրվի նորոգման պատմությունը, անսարքությունների պատճառները և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները։