Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Իսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։

Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են պետական պահպանվող տարածքներից դուրս իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման մարտահրավերներին, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման հնարավորություններին։

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Ucom-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության փորձը՝ անդրադառնալով այն գործնական պայմաններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բնության պահպանությունը դառնա բիզնեսի գործունեության և երկարաժամկետ պատասխանատվության մաս։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև այն, թե ինչպես խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի տաղավարում անցկացված երկրորդ՝ «Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ բնության պահպանության տարբեր դերակատարների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի» (From Recognition to Resources: Financing the Diverse Stewards of Nature towards Target 3) խորագրով քննարկումը կազմակերպվել է FPWC-ի և IUCN-ի կողմից։

Այս քննարկումը կենտրոնացել է բնության պահպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական դերակատարների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման, երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական համայնքների, բնապահպանական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացմանը։

Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է բնության պահպանության գործում ընկերությունների երկարաժամկետ ներգրավման կարևորությանը՝ ներկայացնելով Ucom-ի մոտեցումը, որի հիմքում ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և մարդկային ներուժի կիրառումը։

«Բնության պահպանությունը միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ՝ ներդնելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև իր մասնագիտական փորձը, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։ Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը դրա գործնական օրինակներից է։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ լուծումներ, որոնք իրական ազդեցություն կունենան բնության պահպանության վրա։ Համոզված եմ՝ նման գործընկերությունների հաջողված փորձը կարող է խրախուսել նաև այլ ընկերությունների՝ բնապահպանական նախաձեռնությունները դարձնելու իրենց գործունեության անբաժանելի մասը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներառյալ արևային էներգիայի համակարգերի տեղադրումը, վայրի բնության պահպանության համար նախատեսված տեսահսկման և մոնիթորինգի տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության կապի ապահովումը բնապահպանական նշանակություն ունեցող հեռավոր տարածքներում։ Ընկերության աշխատակիցները ևս ներգրավված են բնապահպանական ծրագրերում՝ մասնակցելով ծառատունկերի և այլ նախաձեռնությունների։

Երկու պանելային քննարկումներն էլ առնչվել են հոկտեմբերի 17–18-ին անցկացված Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի շրջանակում բարձրացված հարցերին։ Սիմպոզիումի արդյունքում մշակված «Երևանյան գործողությունների կոչը» (Yerevan Call to Action) կարևորում է բնության պահպանության գործում տարբեր դերակատարների ճանաչումը, նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը։

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր և FPWC-ի հետ համագործակցության շրջանակում մասնակցել է նաև COP17-ի Կանաչ գոտու միջոցառումներին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտներում իրականացված նախաձեռնությունները։

Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցելՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկելՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԵս բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասինԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառըԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժածԱրսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքումԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ ՀայրապետյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցներըՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՎիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածելՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ ԿարապետյանՀարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկելՋրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին
Ամենադիտված