ԱՄՆ-ի հակաահաբեկչական ստորաբաժանումներ են տեղաբաշխված 11 երկրներում. Օբամա
ՄիջազգայինՄիջազգային ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ-ի զինծառայողներ են տեղաբաշխված 11 երկրներում ու տարածաշրջաններում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ հունիսի 11-ին տարածված նամակում, որը նա ուղարկել է Կոնգրես: ԱՄՆ-ի օրենսդրությունը պետության ղեկավարին պարտավորեցնում է շարունակաբար Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին իրազեկել այն ամերիկացիների մասին, ովքեր ծառայում են արտասահմանում:
ԱՄՆ-ի զինծառայողները ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին մասնակցում կամ դրանցում այլ երկրների կառավարությունների աջակցություն են ցուցաբերում Աֆղանստանի, Ջիբութիի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Եմենի, Կուբայի, Նիգերի, Սիրիայի, Սոմալիի, ինչպես նաեւ չճանաչված Կոսովոյի Հանրապետության տարածքում: Այդ պետությունների մեծ մասում, Օբամայի խոսքով, ԱՄՆ-ը «պայքար է մղում «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի, «Իսլամական պետություն» խմբավորման, «Թալիբան» շարժման, ինչպես նաեւ տարածաշրջանային ահաբեկչական կազմավորումների դեմ&ra quo;: «Միացյալ Նահանգները շարունակում է իր գործընկերների հետ աշխատել ահաբեկչությանը դիմակայելու ուղղությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով» Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների վրա, պարզաբանել է նախագահը:
Նա նաեւ ներկայացրել է այդ երկրներում ու տարածաշրջաններում տեղաբաշխված զինծառայողների թիվը: Այսպես, Աֆղանստանում գտնվում են շուրջ 9,1 հազար ամերիկացի զինվորներ, Իրաքում՝ 3,55 հազար, Նիգերում՝ 200, Եգիպտոսում՝ շուրջ 700, կենտրոնաֆրիկյան տարածաշրջանում՝ մոտավորապես 300, Հորդանանում՝ 2,2 հազար, Կոսովոյում՝ 700 զինվորականներ: Նրանց շարքերում կան ոչ միայն ուղղակիորեն մարտերին մասնակցող զինծառայողներ, այլեւ զինվորական հրահանգիչներ, խորհրդականներ եւ ջակցման խմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: