Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից:
Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների 1/8 եզրափակչում գոտեմարտեց Ալբանիան ներկայացնող 33-ամյա Զելիմխան Աբակարովի հետ և պարտվեց:
Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել էր մեքսիկացի ըմբիշին։
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում մրցեց թուրք Ֆերհաթ Կիլիչի հետ և պարտվեց վերջին վայրկյաններին միավոր տալով:
Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած մարզիկները դուրս գան եզրափակիչ։