Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այսօր ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11…+13 աստիճան։