Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ, որտեղ հոկտեմբերի 30-31-ը Ատլանտայում կանցկացվեն «Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն համաշխարհային տնտեսության հարցերը և աշխարհաքաղաքականության մեջ առկա ապակառուցողական միտումները։
Հանդիպումը նախապատրաստական փուլ է լինելու դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ։
ԱՄՆ-ն գագաթնաժողովին հրավիրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նրա անձնական մասնակցության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։