Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝  նոյեմբերի 3-4-ին Երևանում կայանալիք Silicon Mountains Summit & Expo 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ՝ ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ ներկայացնելով այս տարվա միջոցառման հիմնական թեմաները, նոր ձևաչափն ու խոսնակներին։ Հանդիպումը կազմակերպվել է գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանում PMI Science Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանը, EU4Innovation ազգային համակարգող Նժդեհ Հովանեսսիանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ, Յունիքոմփ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս տարի Silicon Mountains-ը կանցկացվի «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագրով՝ կենտրոնանալով գործարար համագործակցության զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների ֆինանսավորման, միջազգային ներդրումների ներգրավման հնարավորությունների վրա։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են գագաթնաժողովի հիմնական բաղկացուցիչները, միջազգային խոսնակներն ու այս տարվա նորությունները։ Առաջին անգամ միջոցառումը կունենա երկօրյա ձևաչափ և տեխնոլոգիական ցուցահանդես, որը հնարավորություն կտա ստարտափներին, տեխնոլոգիական կրթական հաստատություններին ներկայացնելու իրենց նախագծերն ու լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատելու։

«Տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց շարունակական ներդրումների։ Ընդ որում, խոսքը միայն ֆինանսական միջոցների մասին չէ։ Կարևոր են նաև գիտելիքի, մարդկային ներուժի, ենթակառուցվածքների և միջազգային համագործակցության մեջ կատարվող ներդրումները։ Ucom-ում մենք կարևորում ենք նման հարթակները, որոնք հնարավորություն են տալիս համաշխարհային տեխնոլոգիական միտումները կապել Հայաստանի զարգացման հեռանկարների հետ։ Մենք ոչ միայն ներդնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, այլև ձգտում ենք նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ նորարարական գաղափարները կարող են վերածվել իրական լուծումների», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Silicon Mountains 2026-ը այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հանդիպման վայրն է, որտեղ տեխնոլոգիաները վերածվելու են համագործակցությունների ամենատարբեր մակարդակներում՝ կառավարության, բիզնեսի, ստարտափների և կրթության։ Այս երկօրյա գերհագեցած օրակարգը, միջազգային ամենաբարձր հեղինակություն վայելող խոսնակները ապացուցում են, որ Հայաստանն ունի այն ներուժը, որով ևս մեկ անգամ հաստատում է իր տեղը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասել է ՏՀՏ Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Նոյեմբերի 3-4-ին Dvin Music Hall-ում անցկացվող միջոցառման ծրագիրը ներառում է միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, տեխնոլոգիական ցուցահանդես, ստարտափների ներկայացումներ, աշխատարաններ և գործարար հանդիպումներ, Միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Միկրոէլեկտրոնիկայի ֆորումը։ Այս տարվա նորություններից է նաև տեխնոլոգիաների, պետական կառավարման և դիվանագիտության ոլորտներում կանանց առաջնորդությանը նվիրված քննարկումը։ Միջոցառման տարբեր ձևաչափերը հնարավորություն կստեղծեն փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և ներդրումային հնարավորությունների բացահայտման համար։

Silicon Mountains-ը ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ 2019 թվականից անցկացվող տեխնոլոգիական հարթակ է, որն այս տարիների ընթացքում համախմբել է ավելի քան 100 խոսնակի և 10 000 մասնակցի։ Այս տարվա միջոցառումը 11-րդն է։ Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, միջազգային գործընկերությունների ընդլայնմանը և նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։

Ucom-ն արդեն 4-րդ տարին է, ինչ որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր, աջակցում է նախաձեռնությանը՝ կարևորելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը։

«Յուքոմ» ՓԲԸ

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Էլ․ փոստ՝ press.official@ucom.am

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ ReportԻրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունըԱրեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվելԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթելԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվենՏավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո
Ամենադիտված