Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report
Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ նախապես ծրագրված միջոցառումների և աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։
Որպես պատճառաբանություն նշվում է այն, որ հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը պետք է պարգևատրի Բաքվում անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներին, և դա նախապես էր ծրագրված։
Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկիրը կներկայացնի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։