Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը
Իրանը ԱՄՆ-ից պահանջում է անկախ ապացույցներով հաստատել Հորմուզի նեղուցը ծովային ականներից մաքրելու մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«1956 թվականի Սուեզի ճգնաժամը բացահայտեց բրիտանական հզորության սահմանները։ Պատմությունը երբեմն շրջադարձեր է կատարում ռազմավարական նշանակության նեղանցքներում։ Ապացուցե՛ք Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին ձեր հայտարարությունը անկախ ապացույցներով, ոչ թե հայտարարություններով»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ դիմելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։
Նախօրեին CENTCOM-ը X-ում հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Հորմուզի նեղուցի միջով անցնող՝ միջազգայնորեն ճանաչված բոլոր հիմնական երթուղիները մաքրել են ծովային ականներից։ Հրամանատարությունում կեղծ էին որակել իրանական լրատվամիջոցների հաղորդումները՝ առևտրային նավերի՝ ականների պայթյուններից վնասվելու մասին։
Մոհեբիի խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը որոշվում է օդում, ցամաքում և ծովում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում կամ ամերիկյան «տեղեկատվական պատերազմի շտաբներում»։