Դոլարի եւ եվրոյի փոխարժեքը փոխանակման կետերում
ՀասարակությունՀայաստանյան բանկերի փոխանակման կետերն այսօր՝ մայիսի 22-ին, դոլարը գնում են միջինը 475-476 դրամով:
Ըստ Rate.am-ի տվյալներով՝ ամենացածր փոխարժեքը 475 դրամ է, իսկ առավելագույնը՝ 477 դրամ, այն էլ միայն Պրոմեթեյ բանկում: Այսօր փոխանակման կետերից դոլար կարելի է գնել ամենացածրը 479 դրամով: Մյուս բանկերը դոլարը վաճառում են միջինը 480 դրամով եւ միայն Արցախբանկում` 480,50 դրամով:
Եվրոյի առքն առավելագույնը կազմում է 532 դրամ, նվազագույնը՝ 528 դրամ Յունիբանկում եւ Անելիք բանկում: Եվրոն վաճառում են նվազագույնը 537 դրամով, իսկ ամենաբարձրը՝ 544 դրամով:
Ռուբլու առքը միջինը 7,05 դրամ է, ամենաբարձրը այն գնում են 7,14 դրամով, ամենացածրը՝ 6,99-ով: Ռուբլու վաճառքը միջինում 7,34 է, նվազագույնը այն 7,25 է, առավելագույնը՝ 7,50 դրամ: