ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցից արևելք ամերիկյան արտադրության MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
ԻՀՊԿ-ն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել և խոցել է MQ-1 անօդաչու սարքը Հորմուզի նեղուցից արևելք՝ Սիրիկ քաղաքի ափերի մոտ։
MQ-1 անօդաչու սարքը մշակվել է Միացյալ Նահանգներում 1990-ական թվականներին։ Սկզբնապես այն նախատեսված է եղել ռազմաճակատի գծում դիտարկման և հետախուզական առաքելությունների համար։ Հետագայում այս տիպի թռչող սարքերը համալրվել են նոր տեսախցիկներով և հրթիռներով։