Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը
COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսների հասանելիությանը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխմանը նվիրված միջոցառմանը՝ հանդես գալով բացման խոսքով։
Նագոյայի արձանագրությանը Հայաստանի միանալու համատեքստում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հնդկաստանի փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության ընդլայնումը։
Նախարարը ընդգծել է, որ օգուտների արդար բաշխումը պետք է նպաստի կենսաբազմազանության պահպանությանը, տեղական համայնքների բարեկեցությանը, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։
Որպես COP17-ի նախագահ՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է համատեղ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։