ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին ԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Երևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ

«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երեկ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց TRIPP համաձայնագրի վավերացմանը։ Այն կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման։ Ենթադրվում էր, որ TRIPP-ի շուրջ որոշումների հստակեցումը և կայացումը պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, սակայն, կարծես թե, գործընթացներն արագանում են։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ ինչքան շուտ լինի ճանապարհը, Ադրբեջանի համար այդքան ավելի լավ։ «Որքան ձգվում է, այդքան անորոշ է՝ կլինի՞ այդ ճանապարհը, թե՞ ոչ։ Ժամանակն անցնում է, կարող են իրավիճակներ փոխվել տարածաշրջանում, և պայմանավորվածությունները մնան թղթի վրա։ Հայաստանի իշխանություններն էլ «Թրամփի ուղու» հետ մեծ հույս է կապում։ Կարծում են, որ դա կլինի այն բանալին, որ տարածաշրջանում բոլոր հարցերն Ադրբեջանի հետ կլուծվեն։ Գուցե Հայաստանն այդքան շահագրգիռ չէ, որքան Ադրբեջանը, բայց էլի վստահ քայլերով ուզում է գնալ առաջ։ Հիմնականում սա է, բայց կան նաև այլ գործոններ։ Օրինակ՝ Թրամփի նախագահությունը կավարտվի, և հայտնի չէ՝ նոր նախագահն ինչպիսի՞ վերաբերմունք կունենա այս ճանապարհի նկատմամբ։ Կարծիք կա, որ կողմերը շտապում են, բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրել են համաձայնագիրը, բայց, ինչպես օրերս խորհրդարանում պատգամավորներից մեկն ասաց, այս ընթացքում միակ բանը, որ արվել է, նախագծի ֆեյսբուքյան էջն է բացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ճանապարհի գործարկումով Հայաստանի իշխանությունները տնտեսական բում են նախանշում։ Ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն սրա հանդեպ են թերահավատ, այլ նաև կրկին բարձրացնում են անվտանգային հարցերի խնդիրը։ «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել։ Թուրքիայի խորհրդարանում առհասարակ ասում են, որ այս նախագիծը պետք է կոչվի «Թուրանական նախագիծ», որովհետև դա իրենց նախագիծն է, թե ինչպես իրար կապել թյուրքական պետությունները։ Անվտանգության առումով Հայաստանի համար որևէ բաղադրիչ չի ավելացել։ Ընդ որում՝ որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի պարզ է դառնում՝ սա նախագիծ է այն մասին, որ Ադրբեջանի մի տարածք կապվում է մյուս տարածքի հետ և դուրս գալիս դեպի Թուրքիա։ Մնացյալը, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, իրենց ցանկություններն են, որ կլինեն նավթամուղներ, գազամուղներ, մալուխներ, Հայաստանի մի շրջանը կկապվի մյուս շրջանի հետ։ Այս իրավիճակում, բնականաբար, անվտանգության խնդիրներ առաջանալու են, որովհետև, եթե չես վերահսկում այդ տարածքը, միշտ վտանգներ կան։ Օրինակ՝ վտանգ կա, որ եթե վիճակը լարվի տարածաշրջանում, այդ ճանապարհը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, պատրվակ կլինի, որ այս կամ այն կողմը ասի՝ ուզում ենք մենք վերահսկել այն, և այլն։ Մտահոգությունները նաև փարատված չեն, որովհետև ո՛չ «Խաղաղության պայմանագիր» կա, ո՛չ սահմանների բացում Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Ստացվում է, որ ամեն ինչ նույնն է մնացել, ուղղակի այդ ճանապարհը տալիս ենք Ադրբեջանին։ Մյուս կողմից՝ առաջ է գալիս ու ակտուալ դառնում հարցը՝ եթե հիմա ենք տալիս այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ այն չտվեցինք շատ ավելի շուտ, երբ կար Արցախը, Լաչինի միջանցքի խնդիրը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում գրված է, որ Հայաստանը երաշխավորում է երկու տարածքների միջև կապի անվտանգությունը, չկար նաև խիստ պարտադրանք, թե ինչպես պետք է դա արվի, ինչպես հիմա է։ Եթե այդ ճանապարհի բացման հեռանկարը կար այն ժամանակ, ապա Լաչինի միջանցքն էլ կբացվեր։ Իսկ այս պարագայում ուղղակի Ղարաբաղը տվել ենք, Լաչինի միջանցքը տվել ենք, հիմա էլ ստորագրում ենք, որ պետք է տանք ճանապարհ, որի դիմաց եկամտի ինչ-որ տոկոսներ պետք է ստանանք։ Դեռ պարզ չէ, թե այդ եկամուտը որքան է կազմելու։ Շատ հարցերում ավելի շատ երևակայություն կա, քան իրականություն։ Ասում են՝ այդ ճանապարհով պետք է Միջին Ասիան կապվի այս կամ այն երկրի հետ։ Տպավորություն է, որ մինչև հիմա կապ չկար, այդ երկաթուղին է պակասում։ Վրաստանով ու Իրանով կապ չկա՞, ծովային ճանապարհներ չկա՞ն։ Մնացել է այդ ճանապա՞րհը, որը պետք է հյուսիսը հարավի, արևմուտքը արևելքի հետ կապի և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ըստ Մարգարյանի, ներկայիս իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը մի քանի բարդ խնդիր ունեն լուծելու։ Սահմանադրության փոփոխությունն այդ բարդ խնդիրներից մեկն է։ «Նա կցանկանա վստահություն ունենալ, որ հանրաքվե անցկացնելու դեպքում իր անհրաժեշտ տոկոսները կհավաքի։ Հակառակ դեպքում՝ եթե հանրաքվեն լինի, բայց անհրաժեշտ վստահության տոկոսները չհավաքի, «Խաղաղության պայմանագիրը» և մնացած նախագծերը կմնան օդից կախված։ Առաջին քայլն է փորձել մթնոլորտ ստեղծել, որ ընդդիմադիր ուժերը համաձայնեն գնալ հանրաքվեի, և դրանով կարողանա դրական արդյունք գրանցել։ Այս փուլում իշխանությունն ուզում է իր դիրքերն ամրապնդել, դրա համար այս ՏԻՄ ընտրություններում ավելի պատրաստված ու վճռական մասնակցեցին։ Դրան զուգահեռ՝ շարունակվում է ընդդիմության դեմ ճնշումը, որ ընդդիմությունն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա մասնակցելու ընտրություններին։ Ապրում ենք այդ կաթսայի մեջ, և շատ դեպքերում արդեն սովորել ենք, չենք արձանագրում շատ հարցեր, բայց ընդդիմության համար, օրինակ՝ դժվար է մասնակցել ընտրությունների, երբ գիտես, որ քեզ կարող են կալանավորել։ Մի կողմից՝ իշխանությունն ուզում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ցույց տալ, որ ունի վստահություն, մարդկանց էլ այդ հարցում համոզի։ Կա նաև հետևյալ նյուանսը։ Շատ տարբեր են թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թե՛ հանրապետական ընտրությունները, թե՛ հանրաքվեն։ Մարդկանց մոտեցումն է տարբեր։ Հանրապետական, խորհրդարանական ընտրություններում մարդը գիտի, որ գնում է իշխանության հարցը որոշելու, դա սկզբունքային հարց է։ Տեղական ընտրություններում դա այդքան սկզբունքային հարց չէ։ Գյուղում կամ փոքր քաղաքում բարեկամական կապերի գործոնը կա, մարդը կա՛մ գնում է ընտրության, կա՛մ ոչ։ Իսկ հանրաքվեն լրիվ ուրիշ պատմություն է։ Դժվար է մարդկանց համոզել, որ գնան քվեարկության։ Ո՛չ հանրապետության, ո՛չ էլ տեղական իշխանության հարցն է լուծվում։ Այստեղ իշխանության համար ավելի դժվար է լինելու մարդկանց համոզել, որ մասնակցեն քվեարկությանը, քան հանրապետական կամ տեղական ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից՝ նա արտահերթ ընտրություններով որոշակի շանտաժի է դիմում ընդդիմությանը։ Կարծես ասի՝ տեսեք, թե տեղական ընտրություններով ինչ արդյունքներ ենք գրանցել, եթե գնանք արտահերթ ընտրությունների, ձեր այսօրվա ձայներն էլ չեք ունենա խորհրդարանում։ Բայց կարծում եմ, որ սա էլ չի անցնելու։ Այս իրավիճակում ընդդիմությանը շատ ավելի հեշտ է տապալել հանրաքվեն, քան հաղթել համապետական, առավել ևս՝ ՏԻՄ ընտրություններում։ Հանրաքվեի ժամանակ ընդդիմությունը, ուզած-չուզած, միասնական է, բոլորը դեմ են իշխանությունների առաջարկին՝ փոխելու Սահմանադրությունը։ Ընդդիմության օրակարգի միակ խնդիրը լինելու է մարդկանց համոզել կա՛մ դեմ քվեարկել, կա՛մ բոյկոտել հանրաքվեն։ Դրա դեմ ավելի հեշտ է պայքարել թե՛ կազմակերպչական, թե՛ ռեսուրսների առումներով։ Այս անգամ մի քիչ ավելի հեշտ է քարոզչություն տանել՝ մարդկանց ասելու համար, թե ինչն է փոխվում, ինչ պատճառով, բացատրելու, որ Ադրբեջանի պահանջով է փոխվում Սահմանադրությունը և այլն։ Իշխանությունների համար սա ավելի բարդ խնդիր է լինելու, քան հանրապետական ընտրություններն են»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասինՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ինԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանըՎթար է․ ջուր չի լինելուԱյսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակըԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին
Ամենադիտված