Սպառնալիքներով գրառումներ էին արվել A320-ի վրա՝ նախքան վթարի ենթարկվելը
ՄիջազգայինՄոտ երկու տարի առաջ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի վրա, որը վթարի էր ենթարկվել Միջերկրական ծովում, սպառնալիքներով գրառումներ էին հայտնվել:
Ըստ նախնական տվյալների, դրանք արվել էին Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից, որոնք աջակցել էին «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական միավորմանը (արգելված է Եգիպտոսում և ահաբեկչական է ճանաչված): Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները, գրառման մեջ ասված էր. «Մենք կխոցենք այդ օդանավը»:
Սակայն, այն ժամանակ, սպառնալիքին մեծ նշանակություն չի տրվել: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները որոշել էին, որ դա պայմանավորված է երկրում լարված ներքաղաքական իրավիճակով: Հիշեցնենք, այն ժամանակ իշխանությունից հեռացվել էր նախագահ Մուհամեդ Մուրսիին: