Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական արշավը հոկտեմբերի 16-ի դրությամբ ԱՄՆ բյուջեին արժեցել է ավելի քան 47 միլիարդ դոլար, հայտնում է Punchbowl News-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Կոնգրեսին տրամադրված տվյալներին։
Ծախսերի գնահատականը մոտ 3.5 միլիարդ դոլարով ավելացել է սեպտեմբերի սկզբին Պենտագոնի կողմից ԱՄՆ օրենսդիրներին ներկայացված թվերի համեմատ։
Մոտ 29 միլիարդ դոլարը ծախսվել է է հակամարտության ընթացքում զինամթերքի համալրման վրա։ Եվս 11.9 միլիարդ դոլար ծախսվել է շահագործման համար, իսկ մոտ 6.1 միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի կորցրած ռազմական տեխնիկան փոխարինելու համար։
Սակայն, ինչպես նշում է պորտալը, CENTCOM-ի կողմից տրամադրված տվյալները դեռևս չեն ներառում Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների ընթացքում վնասված ԱՄՆ ռազմական օբյեկտների վերականգնման ծախսերը։