Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը
Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը:
B խմբում նա գրավեց 11-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 285 կգ (130+155):
Առաջին տեղում է Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ռիկո Սապուտրան՝ 306 կգ (135+171)։
23-ամյա գյումրեցի ծանրորդը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեմպիոն է: 2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանն երկամարտում 7-րդն էր:
2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը 275 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ (124+151): Նույն տարում աշխարհի առաջնությունում Չոլաքյանը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով 10-րդն էր:
2026 թ. Եվրոպայի առաջնությունում Չոլաքյանը 60 կգ քաշային կարգում երկամարտի 274 կգ (124+150) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։