Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի «շատ շուտով»։
Այս մասին նա խոսել է հոկտեմբերի 28-ին Տեխասից վերադառնալիս՝ լրագրողների հետ զրույցում:
Թրամփի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում իր վարչակազմը մեծ առաջընթաց է գրանցել, և առաջիկայում սպասվում է առաջնորդների հանդիպումը։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ բանակցությունները պարտադիր չէ, որ անցնեն միայն անձնական հանդիպման ձևաչափով (այն կարող է կազմակերպվել նաև այլ տարբերակով)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ նոյեմբերին ծրագրվում է վերսկսել ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները, որոնց նպատակը հակամարտության ավարտից հետո անվտանգության նոր համակարգի ստեղծումն է։
Հանդիպման հստակ ամսաթիվը, վայրը կամ վերջնական ձևաչափը Թրամփը դեռևս չի հստակեցրել։