Brent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի
Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների նոր հարվածների մասին հաղորդումների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 115,46 դոլարով, ինչը 1,58 դոլարով (1,39%) բարձր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Երեքշաբթի դրանք էժանացել էին 1,93 դոլարով (1,67%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 113,88 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,45 դոլարով (1,45%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 101,35 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,86 դոլարով (1,83%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 99,9 դոլարի։