Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:
Այս մասին հայտնում են ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայից:
65 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես կգա Գառնիկ Չոլաքյանը: Այս ենթախմբի ելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:00-ին:
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 8-ին։ Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։