Ալիեւը Թուրքիա է մեկնել
HeaderԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել՝ մասնակցելու մայիսի 23-24-ին Ստամբուլում նախանշված ՄԱԿ-ի մարդասիրական գագաթաժողովի աշխատանքին: Այս մասին գրում է haqqin.az-ը:
Գագաթաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը եւ համաշխարհային մի շարք առաջնորդներ:
Նշենք, որ վերջին անգամ Ալիեւն այցով Թուրքիայում է եղել ապրիլի 13-ին, որտեղ մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: