ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրությունների (21 համայնք) «հյուսիսկորեական» արդյունքները, դրանց բռնատիրական բնույթն այս երկու օրվա մեջ չեն մեկնաբանել թերևս միայն ծույլերն ու քաղաքական անցուդարձին ընդհանրապես չհետևողները:

Եթե հակիրճ, ապա դա քաղաքական, քաղաքագիտական տեսանկյուններից ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ խայտառակության մարմնավորում: Հարկավ, դժվար է այլ կերպ բնորոշել այն իրողությունը, որ մի շարք համայնքներում մրցակցություն ընդհանրապես չկար, մի շարք համայնքներում մրցակցությունը ձևական էր (ասենք՝ Իջևանում), և այդ պայմաններում Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստանում է... ձայների 93, անգամ՝ 96 տոկոսը: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժողովրդավարության հոգեվարքն է: Նման թվերը ավելի շուտ բռնատիրության, քան ժողովրդավարական հիմունքներով իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն ձևավորելու մասին են:

Ըստ էության, նման վիճակի պատճառները մի քանիսն են, բայց առաջին հերթին այսպիսի համապարփակ ամոթի մեջ ենք հենց այն պատճառով, որ ամբողջ իրավապահ համակարգը լծված է բացառապես քաղաքական հարցեր լուծելու, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու գործին: Առաջադրվեցի՞ր, ընդդիմացա՞ր, քեզանից վտանգ ներկայացրեցի՞ր, վերջ, դիմակավորված կամ առանց դիմակի կգան քո հետևից, քրգործ կկարեն, կտանեն տնից, փողոցից, աշխատավայրից: Մի խոսքով՝ բացօթյա բանտ դարձած երկրում դժվար էր մեծ մրցակցություն սպասել: Արդյունքում ստացվում է արատավոր, վտանգավոր շղթա, բռնատիրությունը ծնում է պայմաններ... արմատական, ծայրահեղ բռնատիրության համար:

Իսկ ի՞նչ քաղաքական ու քարոզչական խնդիրներ էր լուծում (կամ փորձում լուծել) Նիկոլ Փաշինյանը այս ՏԻՄ ընտրափուլում նման՝ ոչ դեմոկրատական տոկոսներ արձանագրելով:

Առաջինը՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ցանկանում էր վերականգնվել, ռեաբիլիտացվել ԱԺ վերջին ընտրություններում տապալվելուց՝ հազիվ 49 տոկոս ստանալուց հետո:

Երկրորդը՝ նմանապես ենթադրելի է, որ Փաշինյանին այդ «սլացիկ» տոկոսները անհրաժեշտ են իր կառավարությանը և իր իշխանությունը մերժող հանրությանը հոգեբանորեն ճնշելու, ընկճախտի մեջ գցելու նպատակով, որ տեսեք՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք» և այդպես շարունակ: Զուգահեռաբար սա նաև իր իշխող ուժի ճաքերը սվաղելու համար էր պետք:

 Եվ երրորդը. ենթադրելի է, որ Փաշինյանին նման ցնցող ցուցանիշներ պետք են արտաքին «գործընկերների» հետ հարաբերությունների համար: Մի կողմից՝ տեսեք (Անկարա, Բաքու), Փաշինյանը վերահսկում է իրավիճակը ու անհանգստանալու կարիք չկա, խոստացածը կամ ստանձնած պարտավորությունները կկատարի: Մյուս կողմից՝ տեսեք, Փաշինյանը ինչ աջակցություն ունի, այնպես որ, ուզեք-չուզեք, իր հետ պիտի հաշվի նստեք:

Բայց այս վերջինը բավականին խախուտ պահ է, որովհետև հազիվ թե նույն այդ արտաքին խաղացողներն անտեղյակ լինեն, թե ինչ պայմաններում ու ինչ ճիգերի գնով է Փաշինյանը նման թվեր «խփել»:

Չի կարելի շրջանցել նաև չափազանց կարևոր մի իրողություն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր երկրում ոչ թե կուսակցական ցուցակ են ընտրում, ոչ թե գաղափարախոսական ուղղություն են ընտրում, ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ անձ: Գուցե մենթալիտետի հարց է, գուցե այլ պատճառներ կան: Բայց դա է՝ անձ են ընտրում: Նրանց, ում հաճախ մամուլում անվանում են «տեղական բդեշխներ», տեղական հեղինակություններ: Ոնց ուզում եք, անվանեք: Այդ «տեղական բդեշխների» գործոնը շատ կարևոր է: Իսկ այդ «բդեշխները» տեղերում իրենց իշխանությունն ու ազդեցության լծակները պահելու համար հավատարմության երդում են տվել ու տալու իշխանություններին՝ ցանկացած իշխանության օրոք: Փաշինյանական իշխանությունն էլ օգտվեց դրանից ու «տեղական բդեշխներին» քայլ առ քայլ իրենով արեց: Սա է: Դուր է գալիս այն, թե՝ ոչ, դրանից իրավիճակը չի փոխվում: Հայաստանում անձեր են ընտրում, ոչ կուսակցություններ կամ ծրագրեր: Հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է առկա իրողությունների վրա հենվի, այլ ոչ թե միայն սոսկական ցանկությունների:

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ քպական կարկառունների ոգևորությանը, ապա գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. վաղը, մյուս օրը, երբ իշխանության այլ ուժ գա, էլի 90, անգամ՝ 95 տոկոսանոց արդյունքներ են գրանցվելու, բայց արդեն այն իմաստով, որ այսօր ՔՊ-ի արևով երդվող համայնքապետները արագորեն փոխելու են գլխարկներն ու երդվելու են, թե հոգու խորքում միշտ ատել են ՔՊ-ն: Դա շատերս ենք տեսել: Ու ոչ մեկ անգամ: Ու ոչ միայն դա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԺողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասինԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան
Ամենադիտված