Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը
Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը: Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական էջը։
«Նրան և մեր պատվիրակությանը դիմավորեց և շնորհավորեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Օդանավակայանը լի էր Naré-ի երկրպագուներով, ընկերներով ու ընտանիքի անդամներով»,- ասվում է հրապարակման մեջ:
13-ամյա Naré-ն Մալթայում «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ: