ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին
Ուկրաինայի կարգավորման պարամետրերի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը Եվրոպային հանում է բանակցային գործընթացից, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Եթե դուք խաղաղություն եք ուզում, ապա, նախևառաջ, պետք է դադարեցնեք ռեժիմին աջակցելը։ Եվ, ըստ էության, կարգավորման վերջնական պարամետրերի վերաբերյալ նրանց կողմից ուրվագծված դիրքորոշումը էապես բացառում է եվրոպացիներին այս (բանակցային – խմբ.) գործընթացից», – ասել է դիվանագետը։